Քիշնևում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը


Քիշնևում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

  • 01-06-2023 20:36:13   | Մոլդովա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Ինչպես Քիշնևից հայտնում է «Լուրերի» թղթակիցը, հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ:
 
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով ժամը 18-ին Քիշնևում մեկնարկել էր եռակողմ հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, որը տևել էր 10 րոպե:
 
Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել էր մոտ 1 ժամ ուշացումով:
 
Հանդիպումը սկսվել էր եռակողմ, մի քանի րոպեից միացել էին Էմանուել Մակրոնը ու Օլաֆ Շոլցը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play