Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի լեռնադահուկային սպորտի<br /> միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար<br />


Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի լեռնադահուկային սպորտի
միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար

  • 16-01-2009 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 17-20-ին Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի լեռնադահուկային սպորտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար, որին կմասնակցեն 10 երկրների 28 մարզիկներ: Ծրագրում ընդգրկված է 2 մրցաձեւ` հատուկ եւ հսկա ոլորավայրէջք: Հայաստանը որպես կազմակերպիչ երկիր կներկայացնի 2 թիմ: Մրցաշարը ներկայացուցչական է, քանզի Ծաղկաձոր են ժամանել 1-30 վարկանիշային գործակիցներ ունեցող 6 մարզիկներ: Մրցաշարի կազմկոմիտեն նախապատրաստական բոլոր աշխատանքներն արեն ավարտել է: Միջազգային չափանիշներին լիովին համապատասխանում են սահուղին, ճոպանուղին, կգործեն սննդի եւ բուժկետերը, մամուլի կենտրոնը:
Նոյյան տապան  -   Սպորտ