Պատերազմի մասնակից ոստիկանների զինգրքույկում չկա «պատերազմի մասնակից» գրառումը, հարցը լուծեք. Քոչարյանը՝ ՆԳ փոխնախարարին


Պատերազմի մասնակից ոստիկանների զինգրքույկում չկա «պատերազմի մասնակից» գրառումը, հարցը լուծեք. Քոչարյանը՝ ՆԳ փոխնախարարին

  • 07-06-2023 15:42:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ «44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳ նախարարության շատ ծառայակիցներ ստացել են վիրավորումներ, և շատերի մոտ, գուցե՝ բոլորի, զինվորական գրքույկի մեջ չկա պատերազմի մասնակցի համապատասխան գրառումը»:
 
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին։
 
Քոչարյանը խնդրեց համագործակցել Պաշտպանության նախարարության հետ և փորձել լուծել խնդիրը:
 
«Դրանից կախված են այս մարդկանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունները։ Այդ մարդիկ ԶՈՒ-ին հավասար ծառայություն են անցել 44-օրյա պատերազմի ժամանակ, տվել են զոհեր, վիրավորներ: Մեր ոստիկանական ուժերը այդ ամենի մեջ ունեն իրենց ներկայացվածությունը, որը արձանագրված չէ, խնդրում եմ այդ հարցերը լուծեք»,- ասաց Քոչարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play