Շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղության հասնելու համար. ԱՄՆ պետդեպ


Շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղության հասնելու համար. ԱՄՆ պետդեպ

  • 08-06-2023 11:39:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ «Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:
 
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը՝ կրկին անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
 
«Մենք այս շաբաթվա սկզբին անհամբեր սպասում ենք՝ հյուրընկալելու բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագան հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play