Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին պաշտոնում ընտրվելու առթիվ


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին պաշտոնում ընտրվելու առթիվ

  • 12-06-2023 15:24:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին պաշտոնում ընտրվելու առթիվ:
 
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
 
Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր նպաստը կբերեք հայ և բուլղար ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական բարեկամության վրա ամուր հիմնված մեր միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:
 
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց:
 
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play