Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է․ ՔԿ-ից պարզաբանել են


Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է․ ՔԿ-ից պարզաբանել են

  • 12-06-2023 15:33:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Որոշվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն նշանակել։
 
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
«Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»,– ասաց Աբրահամյանը։
 
Նա նշեց, որ քննիչն այս հիմքով միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի մինչև փորձաքննության և համապատասխան եզրակացության ավարտը քրեական հետապնդումը կասեցվի: Աբրահամյանի խոսքով` եզրակացությունն առանցքային նշանակություն կունենա հետագայում իրավական գնահատական տալու առումով։
 
Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում, և պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը։ Այնուհետև ծանր վիրավորվեց, և նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
 
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play