Ինչ հակասություններ կան Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության միջև. Ալեն Սիմոնյանի ուշագրավ հայտարարությունը


Ինչ հակասություններ կան Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության միջև. Ալեն Սիմոնյանի ուշագրավ հայտարարությունը

  • 13-06-2023 15:19:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դաշնակցության և Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին, թե նոր դիմադրություն են սկսելու, ասաց. «Դե թող հաջողեն երկու-երեք տոկոսից ավելի ինչ-որ տեղ ձայն հավաքեն: Իշխան Սաղաթելյանի մասով էլ նույնիսկ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել, որովհետև նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում վաղուց գոյություն չունի»:
 
Ըստ Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանի գործընկերները նրան առաջ են բերում հնարավորինս մինչև վերջ սպառելու համար. «Ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, իրեն «ձորից գցում է»: Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը որևիցե ձևովով չի ուզում իրենց հետ շփվի: Ինչ ուզում են, թող անեն, ուրախ ամառ իրենց»:
 
Հարցին՝ որո՞նք են Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության հակասությունները, Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց դաշնակցությանը և Ռոբերտ Քոչարյանին հարցնել. «Հակասությունն այն է, որ չի ստացվում իրենց նպատակին հասնել ու քաղաքական օրակարգ ձևավորել: Ասում էին, որ գալու են իրենց օրակարգով, հիմա ես հարց եմ տալիս՝ ո՞րն է իրենց օրակարգը»:
 
Ճշտող հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից հեռանալկու մասին տեղեկություն ունի՝ ԱԺ խոսնակն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանը առաջին օրվանից քաղաքականության մեջ չի եղել: Ընտրություններ կեղծելով, բիզնեսներ խլելով, մարդկանց ոչնչացնելով կամ մարդկանց սպանելով ու բանտեր նետելով՝ քաղաքական գործունեություն չեն ծավալում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play