ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ


ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ

  • 14-06-2023 10:27:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել իր քաղաքացիներին ուղղված ավանդական հիշեցմամբ:
 
Այս անգամ այն նախորդներից փոքր-ինչ ավելի մեղմ տարբերակով է.  ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին կոչ է արվում  Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ:
 
Եթե նախորդ նախազգուշացման մեջ որոշ բնակավայրերի դեպքում արգելված էր անգամ հատել այդ շրջաններն, ապա այժմ ընդամենը խորհուրդ է տրվում այդ կետերում կանգառ չկատարել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play