Մտահոգիչ է, հատկապես բանակցային գործընթացին զուգահեռ. Խանդանյանը՝ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ սադրանքների մասին


Մտահոգիչ է, հատկապես բանակցային գործընթացին զուգահեռ. Խանդանյանը՝ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ սադրանքների մասին

  • 14-06-2023 12:51:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը, բանակցություններին զուգահեռ ցուցաբերելով ագրեսիվ վարքագիծ, նպատակ ունի հասնել ավելիին հենց բանակցային սեղանին։
 
Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով Երասխի ուղղությամբ վերջին օրերին այդ երկրի իրականացրած սադրանքների մասին:
 
«Հնարավոր զարգացումների մասին կխուսափեմ մեկնաբանություն անել, բայց վերջին շրջանի ակտիվությունը մտահոգիչ է, հատկապես, որ դրանք զուգահեռ ընթանում են բանակցային գործընթացից։ Այստեղ տեսնում ենք ադրբեջանական կողմի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ հետո փորձում է ավելին ստանալ ագրեսիվ վարքագծի հետևանքով։ Այն գործարանի շինությունը, որի ուղղությամբ կրակել են, չափազանց կարևոր է Հայաստանի համար, ունի նաև ԱՄՆ ներդրումներ։ Մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգություններն այս հարցի շուրջ»,- ասաց նա։
 
Ըստ Խանդանյանի՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նույնպես արձանագրած կլինի այս փաստը և դրանք կներկայացնի ԵՄ հանձնաժողովին ու անդամ երկրներին։ Նա հիշեցրեց, որ առաքելությունը ՀՀ կառավարությանը որևէ զեկույց չի ներկայացնում արված արձանագրումների վերաբերյալ։
 
Հարցին՝ այս ագրեսիվ վարքագծի շրջանակում խաղաղությունը համատեղելի՞ է, պատգամավորը պատասխանեց․ «Ընտրությունը խաղաղությունն է, և դա է, որ կարող է զսպել այս ագրեսիան։ ՀՀ կառավարությունն արդեն իր նվիրվածությունը ցուցաբերել է այս գործին։ Մեր պահանջը միջազգային հանրությունից նաև դա է, որ զսպեն Ադրբեջանին»։
 
Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, վնասվել էին քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Իսկ այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play