«Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան»․ Կլաարը՝ սահմանային կրակոցների մասին


«Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան»․ Կլաարը՝ սահմանային կրակոցների մասին

  • 14-06-2023 15:26:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանն այսօր անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
 
Նա Թվիթերում, մասնավորապես գրել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
 
«Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որից կշահեն Հայաստանն, Ադրբեջանն ու ողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։
 
Երևանն այսօր արդեն երրորդ հաղորդագրությունն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
 
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա ադրբեջանական կրակոցներից Հնդկաստանի երկու քաղաքացիներ են վիրավորվել, որոնք ներգրավված են շինարարական աշխատանքներում։
 
Երեկ նույնպես գործարանի ուղղությամբ կրկացներ են եղել, տարածքում մեքենաներ են վնասվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play