Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ


Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

  • 16-06-2023 21:43:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ 
 
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
 
Մարտակերտի, Մարտունու շրջաններում ու Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
 
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք»,- ասված է տեղեկագրում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play