ՌԴ-ն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս․ Պուտին


ՌԴ-ն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ կտեղափոխի Բելառուս․ Պուտին

  • 17-06-2023 10:22:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանը միջուկային լիցքերի առաջին մասը տեղափոխել է Բելառուս, և մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ տեղափոխելու խնդիրը կկատարի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
« Ինչպես գիտեք, մենք բանակցություններ ենք վարել մեր Միութենական պետության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այն մասին, որ մենք այդ մարտավարական միջուկային զենքի մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Դա տեղի ունեցավ: Առաջին միջուկային լիցքերը հասցվել են Բելառուսի տարածք։ Բայց միայն առաջինները: Սա առաջին մասն է: Բայց մինչև տարեվերջ մենք այդ աշխատանքը կկատարենք ամբողջությամբ», - ասել Է Պուտինը։
 
Նա նշել է, որ այդ որոշումը զսպման տարր է «բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play