Ի՞նչ նախապայմաններ է առաջարկել Ալիևը 2020-ի հոկտեմբերի 8-ին հրադադար հաստատելու համար. մանրամասներ


Ի՞նչ նախապայմաններ է առաջարկել Ալիևը 2020-ի հոկտեմբերի 8-ին հրադադար հաստատելու համար. մանրամասներ

  • 20-06-2023 11:12:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 2 խոսակցություն: 2-րդի ժամանակ Պուտինն ասել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Պուտինը նաև ասել է, որ պայմանավորվել է հաջորդ օրը կրկին խոսել Ալիևի հետ: Հաջորդ օրը Պուտինն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը նախապայման ունի:
 
Ակնկալվում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի ադրբեջանական վերահսկողության տակ, և նրանք կարողանան այդտեղից ջուր վերցնեն ոռոգման նպատակով: Բացի դրանից՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որոմ՝ այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպիտի լիներ:
 
Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը:
 
Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի՝ ջուր վերցնելուն: Ասկերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ, իր հերթին, քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին՝ առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է»,- պատմեց Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ևս մեկ խոսակցություն է տեղի ունեցել հոկտեմբերի 8-ին, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաև պիտի փոխանակվեին գերիներ և զոհվածների աճյուններ: Վարչապետը համաձայնել է առաջարկին: Խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հայտարարություն է տարածվել, որ հումանիտար հրադադար է հաստատվում:
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play