Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը


Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը

  • 22-06-2023 12:13:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր Կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։
 
Վարչապետը ցավակցեց պատգամավորի մահվան կապակցությամբ։
 
«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն է կատարել ողջ կյանքի ընթացքում, նաև ԽՍՀՄ ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել և ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր էր»,- նշեց Կառավարության ղեկավարը:
 
Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 22-ին, հայտնի դարձավ, որ 72 տարեկան հասակում հանկարծամահ է եղել պետական գործիչ Վիգեն Խաչատրյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը