92 տարեկանում ինքնասպան է եղել ջերմամիջուկային ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը


92 տարեկանում ինքնասպան է եղել ջերմամիջուկային ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը

  • 22-06-2023 14:09:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մոսկվայում ինքնասպանություն է գործել նախկին Խորհրդային Միությունում ջերմամիջուկային ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը։ Նա 92 տարեկան էր։
 
Նա հարազատներին հրաժեշտի երկտող է թողել։
 
Ջերմամիջուկային զենքի փորձարկումը կատարվել է 1955 թվականին Սեմիպալատինսկի փորձադաշտում։ Պայթյունի ալիքից 59 բնակավայրում շենքեր էին վնասվել։ Պատուհանների ապակիները սփռվել էին 200 կիլոմետր շառավղով։ Տասնյակ մարդիկ էին վնասվել, հայտնի է 3-ամյա երեխայի և մեկ զինծառայողի զոհվելու մասին։
 
Գրիգորի Կլինիշովը մշակել էր նաև ջերմամիջուկային լիցքերով ավելի արդիական մի շարք այլ տեսակի ռումբեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը