Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ազատության մեջ. պարզաբանում է արդարադատության նախարարը


Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ազատության մեջ. պարզաբանում է արդարադատության նախարարը

  • 22-06-2023 14:54:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ազատության մեջ։
 
«Ես համարում եմ, որ մեր երկրում՝ անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ, որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքներով պատասխանատվությունից խուսափելը»,- ասաց նա:
 
Մինասյանը նաև արձագանքեց այն հարցին, թե նշված նախագահների դատախազները մեկը մյուսի հետևից, իրենց դիմումների համաձայն, ազատվեցին աշխատանքից, և սա կասկածելի է թվում․ «Ինձ համար՝ ամենևին ոչ։ Համակարգում բարեփոխումներ են իրականացվում, և, բնականաբար, կլինեն մարդիկ, որոնք նոր մեթոդաբանությանը չեն հարմարվի և դուրս կգան։ Երբ դու ուզում ես քո ռազմավարական նպատակներին հասնես, քո թիմի հետ կապված դու ես որոշում կայացնում, եթե չես հարմարվում, կարող ես անցնել այլ աշխատանքի»։
 
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ի՞նչ իշխանության մաս է կազմում, ո՞ւմ ընկերն է, նախարա՞ր է, թե՞ ով, պատժվելու է։ Առանց բացառության մարդը կրելու է պատասխանատվություն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play