Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա. Փաշինյանը` միջազգային գործընկերներին


Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա. Փաշինյանը` միջազգային գործընկերներին

  • 28-06-2023 14:31:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վարչապետը կոչով դիմել է միջազգային հանրությանը` ԼՂ–ում այսօր տեղի ունեցած սադրանքի փաստով։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
 
«Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ:»,–գրել է Փաշինյանը։
 
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը