Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին


Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին

  • 29-06-2023 13:19:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ կայքում:
 
Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը, դիմել է նախագահին՝ ասելով, որ Արցախի շրջափակման և ադրբեջանական հարձակման պայմաններում նրանից ավելի ազդեցիկ նախաձեռնություն են սպասում, ավելի գործնական, ոչ միայն բարոյական:
 
Մակրոնը պատասխանել է, որ ինքը ճնշում է գործադրում Ալեիևի և Փաշինյանի վրա:
 
«Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան Փաշինյանի: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»,- ասել է նա:
 
Նախագահը հավելել է, որ չկասկածեն Արցախի և Հայաստանի հարցով իր վճռականության վրա:
 
«Պիտի շարունակեմ ջանքս, եթե նույնիսկ այս օրակարգով միակն եմ միջազգային ընտանիքում»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը