Փոխարժեքով պայամանվորված գազի սակագնի իջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ՝ ամառային ամիսներին. Գարեգին Բաղրամյան


Փոխարժեքով պայամանվորված գազի սակագնի իջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ՝ ամառային ամիսներին. Գարեգին Բաղրամյան

  • 29-06-2023 14:19:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Կառավարության նախորդ նիստում ընդունվեց որոշում, որով առաջարկվում էր Երևան քաղաքի ենթակառուցվածքների գազամատակարարման համակարգի վերականգնում: Դա ենթադրում է Երևան մտնող՝ չորս ուղղություններով ամբողջությամբ նոր գազաբաշխիչ չորս կայանների և խողովակաշարի կառուցում, որի արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»:
 
Այս մասին այսօր լրագրողերի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
 
Հարցին՝ գազի գինը նվազելո՞ւ է, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց. «Գազի գինը օգոստոսին առաջարկում ենք պահպանել նույն մակարդակին և այդ՝ փոխարժեքի տատանման արդյունքում կուտակված գումարներն ուղղելով նոր ենթակառուցվածքների կառուցմանը: Փոխարժեքով պայմանավորված գնիջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ ամառային ամիսներին, որովհետև գրեթե գազի սպառում բնակչության մասով չկա՝ եռակի, քառակի անգամ նվազում է: Փոխարժեքով պայմանավորված գնիջեցում անելը, հետո աշնան կամ ձմեռային ամիսներին փոխարժեքի բարձրացում ունենալու դեպքում շատ ավելի վատ կարող է անդրադառնալ բնակչության վրա: Մենք այդ հնարավորությունները ուղղում ենք ներդրումային ծրագրի իրականացմանը»:
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նկատեց՝ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի նոր սպառողներին, ապա պահպանվում է այն հիմնական գաղափարը, որ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է խնդիր չստեղծեն արդեն գործող բաժանորդների համար, այսինքն՝ նոր միացող բաժանորդների համար գործող բաժանորդները չպետք է վճարեն. «Եթե Հայաստանի էլեկտրական ցանցերը, օրինակ, 100 միավոր ներդրում է անում, բայց դուք միացման վճարով վերադարձնում եք 10-15 միավորը, մնացած 85 միավորը որպես ներդրում ներառվու է սակագներում, և բոլոր սպառողներս Էլեկտրական ցանցերի վճարում ենք դրա դիմաց»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը