Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Աբխազիայի երկաթգիծը վերաբացելու համար․ Զախարովա


Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Աբխազիայի երկաթգիծը վերաբացելու համար․ Զախարովա

  • 29-06-2023 15:37:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Աբխազիայի երկաթուղային ուղին վերաբացելու համար։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախատեսված մասշտաբային ճանապարհային քարտեզն իրականացնելու համար», - նշել է նա։
 
Զախարովայի ասելով՝ այդ ճանապարհային քարտեզը ներառում է երկրների ղեկավարների մակարդակով ու համապատասխան հանձնաժողովների ստորագրած փաստաթղթեր։
 
«Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ բոլորն իրականացվի», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը