Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա


Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա

  • 30-06-2023 13:34:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել ՆԱՏՕ-ին: Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ պետության ղեկավարը չի մասնակցի Վիլնյուսում դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին, եթե անդամակցության հրավեր չստանա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
 
«Հայտը դրված է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ղեկավարների սեղաններին: Վիլնյուսի գագաթնաժողովը շատ լավ սկիզբ կլիներ այս խնդրանքին արձագանքելու համար։ Իսկ պատասխան ասելով՝ նկատի ունենք անդամակցության հրավերը, որը միայն առաջին փուլն է»,- ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։
 
Ավելի վաղ Գերագույն ռադան ՆԱՏՕ-ին կոչ էր արել պարտավորություններ ստանձնել՝ դաշինքում Ուկրաինային տեղ հատկացնելու համար։ Բացի այդ, պատգամավորները խնդրել են ճանաչել «Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի փուլն անցնելու աննպատակահարմարությունը»։
 
Նման տեսակետ էր հայտնել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզեցնի Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը՝ արագացնելու երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու գործընթացը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը