Բաքուն Փարիզից պատասխան է սպասում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ


Բաքուն Փարիզից պատասխան է սպասում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

  • 30-06-2023 19:11:58   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնը կանչվել է ԱԳՆ։
 
Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում Դաշնակցություն կուսակցության և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման և մամուլում հայտնված նախագահի որոշ խոսքերի և հայտարարությունների առնչությամբ։
 
Դեսպանին տեղեկացրել են, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի անունից արված հայտարարությունները։
 
Հիշեցնենք՝ ՀՅԴ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նշվում էր, Մակրոնն ասել է՝ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը Փաշինյանը: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:
 
Ի պատասխան դեսպան Բոյյոնն ասել է, որ ինքը տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։
 
Նշվել է նաև՝ ադրբեջանական կողմը սպասում է, որ պաշտոնական Փարիզը հաստատի կամ հերքի Էմանուել Մակրոնի անունից հնչեցված կարծիքները։ Եթե դրանք հաստատվեն, ապա հնարավոր է, որ պաշտոնական Բաքուն դիվանագիտական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը