Սումգայիթում մեկնարկում է առևանգված հայ զինծառայողների դատը


Սումգայիթում մեկնարկում է առևանգված հայ զինծառայողների դատը

  • 03-07-2023 13:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Շիկահողի դիրքերից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն այսօր կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանի առջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Երկու զինծառայողներին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատման և այդ երկրի տարածքում «ահաբեկչական գործողությունների ծրագրման» մեջ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե նրանք իբր դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել:
 
Այսօր տեղի կունենա դատարանի նախապատրաստական նիստը: Գործով «տուժող» են ճանաչվել 4 ադրբեջանցիներ։
 
Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը