ՌԴ ՊՆ-ը հաղորդում է վնասազերծված 5 անօդաչու թռչող սարքերի մասին


ՌԴ ՊՆ-ը հաղորդում է վնասազերծված 5 անօդաչու թռչող սարքերի մասին

  • 04-07-2023 11:54:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեքշաբթի առավոտյան Կիևը փորձեր է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերով հարվածել Նոր Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին, բոլոր անօդաչու սարքերը ոչնչացվել կամ ճնշվել են ռադիոէլեկտրոնային համակարգերի միջոցով, հայտարարում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
«Նոր Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Եվս մեկ անօդաչու թռչող սարք ճնշվել է ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում», - հաղորդում է գերատեսչությունը:
 
Ըստ հաղորդագրության՝ զոհեր և ավերածություններ չկան:
 
Ռուսական լրատվամիջոցներն այսօր ավելի վաղ հաղորդել էին Մոսկվայի մոտակայքում երկու և Կալուգայի շրջանում մեկ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը