Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում


Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում

  • 04-07-2023 12:01:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Զորավարժություններին ներգրավված են տարբեր զորամիավորումներ, այդ թվում՝ բանակային ավիացիա։
 
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Նշվում է, որ բանակի առանձին միավորումներ դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից կենտրոնացման շրջաններ և բերվել են մարտական պատրաստության:
 
Զորավարժությունների ընթացքում գործի են դրվել հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև ուղղաթիռային և անօդաչու ավիացիա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը