ԱՄՆ-ը, Հայաստանի դիմումի համաձայն, անում է բաներ, որոնցով օգնում է ՀՀ-ին անվտանգային ոլորտում․ դեսպան


ԱՄՆ-ը, Հայաստանի դիմումի համաձայն, անում է բաներ, որոնցով օգնում է ՀՀ-ին անվտանգային ոլորտում․ դեսպան

  • 04-07-2023 13:29:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Միացյալ Նահանգները տեսնո՞ւմ է պոտենցիալ անվտանգային հարցում Հայաստանին օգնելու համար։
 
Այս հարցին երեկ «Լուրեր»-ի եթերում՝ ԱՄՆ-ը հաստատակամ է ԼՂ-ում ապրողների իրավունքների և անվտանգության ապահովման հարցում թեմայով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
 
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն արդեն իսկ, Հայաստանի դիմումի համաձայն, անում է բաներ, որոնցով օգնում է ՀՀ-ին անվտանգային ոլորտում։
 
«Մենք ունենք անվտանգության ոլորտում հարաբերություններ Հայաստանի հետ։ Օրինակ՝ արդեն տևական ժամանակ է, ինչ շատ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը համաշխարհային խաղաղապահ ջանքերին։ Բազմաթիվ վարժանքներ և աշխատանքներ ենք տարել Հայաստանի հետ, որոնց միջոցով օգնում ենք խաղաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը՝ օգնելով ուսուցանել և էլ ավելի բարելավել խաղաղապահ կարողությունները»,- ասել է նա։
 
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի դիմումի համաձայն՝ ԱՄՆ-ն նաև Հայաստանին տրամադրել է ռազմաբժշկական տեխնիկական միջոցներ, շարժական բժշկական կայանքներ, որոնք կյանքեր են փրկում ՀՀ-ում. «Մենք նաև փոխանակման ծրագրեր ունենք հայերի, Հայաստանի բանակի մասնագետների հետ։ Նրանք գալիս են Նահանգներ և տեսնում են, թե ինչպես ենք մենք գործում։ Այսպիսով մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ ունենք հարաբերություններ Հայաստանի հետ։ Այս ընթացքում մենք քննարկում ենք, թե լրացուցիչ ինչ կարող է անհրաժեշտ լինել Հայաստանին ապագայում։ Ես կասեի՝ բավականին լուրջ հարաբերություններ ունենք այս ոլորտում»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը