Նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի այցի շրջանակում հանդիպել է Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և Կրթության, երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ


Նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի այցի շրջանակում հանդիպել է Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և Կրթության, երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ

  • 06-07-2023 10:40:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսների հարցերով խորհրդարանական փոխպետքարտուղար, Կրթության և երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ։
 
Քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները. երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, պետության կողմից տրվող սոցիալական աջակցության հարցերը։ Աշխատանքների արդյունավետ իրագործման համար կարևորվել են երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունը։
 
Զրույցի ընթացքում նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կանանց և երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին՝ այդ գործընթացում կարևորելով պետության, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությունը։ Անդրադարձել է Հայաստանում երեխաների խնամքի հաստատությունների գործունեության, մատուցվող ծառայությունների, ներառականության ապահովման և այլ հարցերի։
 
Լորդ Լամինգն ու Բարոնուհի Բարանն իրենց հերթին ներկայացրել են Մեծ Բրիտանիայի երեխաների  իրավունքների պաշտպանության և կրթության, խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանն ուղղված, կանանց ներուժի օգտագործման, ընտանիքի պահպանման մոդելներն ու ուղղությունները։
 
Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ երկուստեք շեշտվել է համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։
 
ՀՀ ԱՍՀՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play