Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ


Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ

  • 06-07-2023 13:39:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը բարձր է գնահատել երեկ Բաքվում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
 
«Կայացավ կառուցողական, երկարատև և արդյունավետ հանդիպում Ադրբեջանի հարգելի նախագահի հետ: Ենթադրվում է, որ այս անկեղծ զրույցը նոր էջ կբացի բարեկամական և եղբայրական երկու հարևաննների հարաբերություններում և կհիասթափեցնի չարակամներին», - այսօր Twitter-ում գրել է Աբդոլահիանը:
 
Ադրբեջանի նախագահը և Իրանի արտգործնախարարը հանդիպել են Բաքվում գումարված Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը