Հայաստանում այս տարի կիրականցվի հուշարձանների մոնիթորինգ<br />


Հայաստանում այս տարի կիրականցվի հուշարձանների մոնիթորինգ

  • 12-01-2009 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձանների պահպանության բնագավառի խնդիրների լուծման ուղղությամբ 2008թ.-ին իրականացրել է մի շարք միջոցառումներ: Ինչպես հունվարի 12-ի ասուլիսում հայտնեց նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակվել են 12 հուշարձանների վերականգման նախագծեր, սկսվել են` 5-ի, շարունակվել` 7-ի, եւ ավարտվել 3 հուշարձանների վերականգման աշխատանքները: Ըստ նախարարի, 2008թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախարարության մասնագետների եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ անկացվել է Տավուշի մարզի հուշարձանների մոնիթորինգ: 2009թ.-ին նման աշխատանքներ կիրականացվեն նաեւ մյուս հանրապետության մարզերում եւ Երեւանում: Հ.Պողոսյանը նշեց, որ անցյալ տարի կազմվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Կոտայքի եւ Սյունիքի մարզերի 87 համայնքների տարածքներում գտնվող 498 հուշարձանների պահպանման նախագծեր: Նրա խոսքերով, հայկական տառարվեստի պահպանման, զարգացման եւ տարածման ծրագրի շրջանակներում հունիսին Երեւանում անցկացվել է «Գրանշան-2008» տառատեսակների միջազգային մրցույթ: Մշակվել է նաեւ հայկական համակարգչային տառատեսակների ստանդարտը եւ հաստատման ներկայացվել պետական ստանդարտների կոմիտե: Բացի այդ, մշակվել են նաեւ հայկական 3 նոր տառատեսակների լրակազմեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play