Հայաստանում այս տարի կիրականցուի յուշարձանների մոնիթորինգ<br />


Հայաստանում այս տարի կիրականցուի յուշարձանների մոնիթորինգ

  • 12-01-2009 19:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակոյթի նախարարութիւնը պատմամշակութային յուշարձանների պահպանութեան բնագաւառի խնդիրների լուծման ուղղութեամբ 2008թ.-ին իրականացրել է մի շարք միջոցառումներ: Ինչպէս յունվարի 12-ի ասուլիսում յայտնեց նախարար Յասմիկ Պողոսեանը, մշակtyել են 12 յուշարձանների վերականգման նախագծեր, սկսուել են` 5-ի, շարունակուել` 7-ի, եւ աւարտուել 3 յուշարձանների վերականգման աշխատանքները: Ըստ նախարարի, 2008թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախարարութեան մասնագէտների եւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցութեամբ անկացվել է Տաւուշի մարզի յուշարձանների մոնիթորինգ: 2009թ.-ին նման աշխատանքներ կիրականացուեն նաեւ միւս հանրապետութեան մարզերում եւ Երեւանում: Հ.Պողոսեանը նշեց, որ անցեալ տարի կազմուել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արմաւիրի, Կոտայքի եւ Սիւնիքի մարզերի 87 համայնքների տարածքներում գտնուող 498 յուշարձանների պահպանման նախագծեր: Նրա խօսքերով, հայկական տառարվեստի պահպանման, զարգացման եւ տարածման ծրագրի շրջանակներում յունիսին Երեւանում անցկացուել է «Գրանշան-2008» տառատեսակների միջազգային մրցոյթ: Մշակtyել է նաեւ հայկական համակարգչային տառատեսակների ստանդարտը եւ հաստատման ներկայացուել պետական ստանդարտների կոմիտէ: Բացի այդ, մշակtyել են նաեւ հայկական 3 նոր տառատեսակների լրակազմեր:
  -   Մշակոյթ