Թբիլիսիում չեղարկվել է ԼԳԲՏ-ի «Հպարտության շաբաթ» միջոցառումը


Թբիլիսիում չեղարկվել է ԼԳԲՏ-ի «Հպարտության շաբաթ» միջոցառումը

  • 08-07-2023 20:13:50   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Թբիլիսիում «Հպարտության շաբաթ» եզրափակիչ միջոցառումը չեղարկվել է այն բանից հետո, երբ նրա հակառակորդները ճեղքել են դրա իրականացուցմն ապահովող ոստիկանական շղթան։ Այս մասին գրել է Sputnik Грузия-ն։ 
 
Ոստիկանությունը հայտարարել է միջոցառման անցակցման համար բոլոր հնարավոր քայլերը ձեռնակելու մասին, իսկ փառատոնի կազմակերպիչները նրան մեղադրել են անվտանգությունը չապահովելու համար։
 
«Ոստիկանությունն ամեն ինչ արել է Թբիլիսիում անցկացվող Pride փառատոնի անվտանգությունն ապահովելու համար, սակայն փառատոնի մեծ թվով հակառակորդներ թույլ են տվել»,- ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
 
Tbilisi Pride ընկերության տնօրեն Մարիամ Կվարացխելիան հայտարարել է փառատոնի վայրի տարածքից տարհանման մասին։
 
Փառատոնը Լիսի լճի հարևանությամբ փակ տարածքում պետք է ավարտեր «Հպարտության շաբաթը», որը կազմակերպում է ԼԳԲՏՔ+ համայնքին աջակցող «Թբիլիսյան հպարտություն» ՀԿ-ն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը