Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում


Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում

  • 10-07-2023 12:24:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մեհդի Սոբհանին մինչ այս Սիրիայի դեսպանն էր Իրանում։
 
Sputnik. Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։
 
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նա հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
 
Այդ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է կառավարության` հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու քաղաքականությունը։
 
Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ավարտում է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը