ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակմանը


ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակմանը

  • 11-07-2023 10:33:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների շարունակմանը, երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
 
«Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնությունը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին», - ասել է Միլլերը:
 
Հարցին, թե տեսնո՞ւմ է բանակցային գործընթացի շարունակություն այդ թվում նաև Վաշինգտոնում, խոսնակը չի պատասխանել:
 
Հունիսի վերջին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ավարտին միասնական հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»:
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Արլինգթոն, 27-ը հունիսի, 2023թ.
 
Հուլիսի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններ են նախատեսված Բրյուսելում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը