Հուլիսի 17-ից Երևանի անձնագրայինները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով


Հուլիսի 17-ից Երևանի անձնագրայինները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

  • 11-07-2023 15:39:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արդեն իսկ երևանյան մի շարք բաժանմունքներ սպասարկում են էլեկտրոնային հերթագրման համակարգով, հաջորդ փուլում բարեփոխումը մարզեր էլ կհասնի։
 
Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգը գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում։ Արդեն հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում է իրականացվում նաև Կենտրոնի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:
 
Հավելենք, որ մայրաքաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կանցնի արդեն երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում համակարգի ներդրմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը