Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը վերացնելու համար․ ԱԳՆ խոսնակ


Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը վերացնելու համար․ ԱԳՆ խոսնակ

  • 11-07-2023 15:59:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը` հակառակ Միջազգային դատարանի որոշման,  բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումը:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
 
«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և  էթնիկ զտումները կանխելու համար»,- գրել է Բադալյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը