Վիլնյուսում ԱՄՆ պատվիրակությունը զայրացել է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին Զելենսկու խոսքից. The Washington Post


Վիլնյուսում ԱՄՆ պատվիրակությունը զայրացել է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին Զելենսկու խոսքից. The Washington Post

  • 12-07-2023 13:56:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքն Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին բարկացրել են Վիլնյուսում ամերիկյան պատվիրակությանը։ Այդ մասին գրել է The Washington Post-ը։
 
Գագաթնաժողովից առաջ Զելենսկին հայտարարել էր, թե անհեթեթ է, որ չկան ժամկետներ ո՛չ հրավերի, ո՛չ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։
 
Հուլիսի 11-ին հրապարակված կոմյունիկեում ՆԱՏՕ-ի երկրներն ընդունել են ապագայում Ուկրաինայի տեղը դաշինքում։ Կիևին պատրաստ են դաշինք հրավիրել, երբ որոշմանը համաձայնեն բոլոր անդամները, և անդամակցության պայմաններն էլ կատարվեն։ Ընդ որում՝ փաստաթղթում նշված չէ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու ժամկետը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը