Հաճախակի դարձած ԱԹՍ հարձակումների պատճառով «Թուրքմենստանի ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Մոսկվա


Հաճախակի դարձած ԱԹՍ հարձակումների պատճառով «Թուրքմենստանի ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Մոսկվա

  • 02-08-2023 15:11:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո «Թուրքմենստանի ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։
 
Որոշումն ընդունվել է «ռիսկի գնահատման՝ թռիչքների անվտանգության ապահովման» հիման վրա, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
 
Օգոստոսի 1-ից Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ չվերթերի փոխարեն կիրականացվեն Աշխաբադ-Կազան-Աշխաբադ չվերթները, ասվում է հաղորդագրության մեջ։
 
Աշխաբադից Մոսկվա չվերթները դադարեցվել են առայժմ երեք շաբաթով՝ մինչև օգոստոսի 22-ը։ Ռուսաստանից Թուրքմենստան այժմ, բացի վերը նշվածից, թռչում են ռուսական S7 ընկերության ինքնաթիռները ևս։
 
Ինչպես հայտնում է FlightRadar24-ը, թուրքմենական ավիաընկերությունը օգոստոսի 2-ին և 3-ին դեռ մի քանի չվերթ կիրականացնի դեպի Դոմոդեդովո օդանավակայան և հակառակ ուղղությամբ:
 
Վերջին օրերին Մոսկվայում երկու անգամ դադարեցվել է «Վնուկովո» օդանավակայանի աշխատանքը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Հուլիսի 30-ին գիշերային և առավոտյան մի քանի թռիչքներ մեկնման և ժամանման համար հետաձգվել են։
 
Հարձակման հետևանքով, ուկրաինական անօդաչու սարքերով վնասվել են Մոսկվայի երկու գրասենյակային աշտարակների ճակատները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը