Երկուսն էլ իրականությանը մոտ են. ԼՂ նախագահը՝ Հայաստանի և Ռուսաստանի՝ միմյանց հասցեին մեղադրանքների մասին


Երկուսն էլ իրականությանը մոտ են. ԼՂ նախագահը՝ Հայաստանի և Ռուսաստանի՝ միմյանց հասցեին մեղադրանքների մասին

  • 07-08-2023 11:29:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ կարծես չի կատարվում, բացի այն, որ այսօր ունենք շփման գիծ, որը ունենք շնորհիվ պաշտպանության բանակի, իհարկե, այստեղ  մեծ է նաև խաղաղապահների դերը, որը կանխում է սրացումները: Այս մասին երեկ՝ օգոստոսի 6-ին, տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Այսօր եթե ունենք որոշակի կայունություն, պետք է շնորհակալ լինենք, մյուս կողմից էլ ֆիքսենք, որ ամենագլխավոր կետը, որը Լաչինի միջանցքն է, ռուսական խաղաղապահների կողմից չի կատարվում: Ես բազմաթիվ նամակներ եմ ուղղել Ռուսաստանի ղեկավարությանը, նախագահին, խնդրանքներ, կոչեր, բայց ունենք այն, ինչ ունենք:
 
Սա հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի, բայց նաև կա մի պարզ ճշմարտություն. մենք հետևում ենք, և տեսնում ենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ վարչապետին, որ դա հետևանք է վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման: Հայաստաննէլ մեղադրում է Ռուսաստանին, որ դա եռակողմ հայտարարության պարտավորություններից մեկն է, որը անկախ իրավիճակից, Ռուսաստանը պետք է կատարի: Երկուսն էլ իրականությանը մոտ են, բայց կա երրորդը, որի մասին չի խոսվում այսօր:
 
Դա նաև այն փակուղին է, որ առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով, որը Ադրբեջանն օգտագործում է և շարունակում իր ճնշումը Արցախի ժողովրդի նկատմամբ»,-ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը