Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան և Սևաստոպոլը․ ՌԴ պաշտպանության նախարարություն


Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան և Սևաստոպոլը․ ՌԴ պաշտպանության նախարարություն

  • 10-08-2023 14:48:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինական ուժերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվան՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
 
Գերատեսչության տվյալով՝ անօդաչուներ են արձակվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ: Ռուսական կողմն ընդհանուր առմամբ 13 անօդաչու թռչող սարք է խոցել:
 
«Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Երեկ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play