Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ կա տուժած


Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ կա տուժած

  • 12-08-2023 11:28:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 12-ին, ժամը 08:41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, այնուհետև՝ գովազդային վահանակի սյանը։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play