Սևանա լճի հանրային լողափում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել


Սևանա լճի հանրային լողափում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել

  • 14-08-2023 14:31:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Օգոստոսի 13-ին՝ ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է:
 
Պարզվել է, որ նա ժամը 20:40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դիակը:
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play