Վերին Լարսի անցակետը վաղվանից գործելու է սահմանափակ ռեժիմով


Վերին Լարսի անցակետը վաղվանից գործելու է սահմանափակ ռեժիմով

  • 16-08-2023 10:47:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուս-վրացական սահմանի՝ Վերին Լարսի անցակետի հատվածը վաղվանից գործելու է սահմանափակ ռեժիմով։
 
Այս մասին հայտնել է ՌԴ մաքսային ծառայությունը։ 
 
«2023 թվականի օգոստոսի 17-ից օգոստոսի 26-ը կասֆալտապատվեն Ռուսաստանից դուրս եկող երթուղիները։ Այս աշխատանքները կհանգեցնեն երթևեկության գծերի շահագործման փուլային դադարների ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հայտարարության մեջ։
 
Սահմանը հատել ցանկացողներին խորհուրդ է տրվում այս ընթացքում ճանապարհորդել այլընտրանքային երթուղիներով։
 
«Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին Դաղստանի մաքսակետի երեք միջազգային ավտոմոբիլային անցակետ կա՝ Յարագ-Կազմալյար, Թագիրքենթ-Կազմալյար և Նովո-Ֆիլյա»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play