ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը<br />


ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը

  • 08-01-2009 15:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային կոմիտեի կանխատեսումներով, Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտը կգերազանցի մեկ տրիլիոն դոլարը: Սեպտեմբերի 30-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա 1.186 տրիլիոն դոլարի չափով դեֆիցիտը ամենամեծն է երկրի ողջ պատմության համար: Ընդ որում, այդ գումարի մեջ չի մտնում լրացուցիչ 800 մլրդ դոլարը, որը նորընտիր նախագահ Բարակ Օբաման նախատեսում է ծախսել երկրի տնտեսությանը օժանդակելու նպատակով: Այդ թվերը խոսում են այն հսկայական տնտեսական դժվարությունների մասին, որոնց հետ դեռ պետք է բախվի Օբաման հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալումից հետո: ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային կոմիտեի անդամների կարծիքով, ամերիկյան տնտեսության դանդաղեցման հետեւանքով բյուջեի դեֆիցիտը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան կրկնակի անգամ: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 455 մլրդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play