ԱՄՆ բիւջէի դեֆիցիտը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը<br />


ԱՄՆ բիւջէի դեֆիցիտը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը

  • 08-01-2009 15:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կոնգրեսի Բիւջէտային կոմիտէի կանխատեսումներով, Միացեալ Նահանգների բիւջէի դեֆիցիտը կգերազանցի մէկ տրիլիոն դոլարը: Սեպտեմբերի 30-ին աւարտուող ընթացիկ ֆինանսական տարուայ 1.186 տրիլիոն դոլարի չափով դեֆիցիտը ամենամեծն է երկրի ողջ պատմութեան համար: Ընդ որում, այդ գումարի մէջ չի մտնում լրացուցիչ 800 մլրդ դոլարը, որը նորընտիր նախագահ Բարակ Օբաման նախատեսում է ծախսել երկրի տնտեսութեանը օժանդակելու նպատակով: Այդ թուերը խոսում են այն հսկայական տնտեսական դժուարութիւնների մասին, որոնց հետ դեռ պէտք է բախուի Օբաման յունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալումից յետոյ: ԱՄՆ Կոնգրեսի բիւջէտային կոմիտէի անդամների կարծիքով, ամերիկեան տնտեսութեան դանդաղեցման հետեւանքով բիւջէի դեֆիցիտը նախորդ տարուայ համեմատ կաճի աւելի քան կրկնակի անգամ: Անցեալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 455 մլրդ դոլար:
  -   Միջազգային