Ամենօրյա ստուգայցեր՝ ավտոկայանատեղիներում. ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում


Ամենօրյա ստուգայցեր՝ ավտոկայանատեղիներում. ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում

  • 17-08-2023 15:38:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ավտոկայանատեղիի  համար սահմանված վճարից բացի կայանման համար այլ գումարի գանձումն արգելվում է: Չնայած օրենքի պահանջին՝ որոշ քաղաքացիներ,  ներկայանալով որպես կայանատեղիի աշխատակից, արգելանշաններ են տեղադրում, փորձում ուղղորդել՝ որտեղ ու ինչպես կայանել՝ դրա դիմաց  ստանալով որոշակի գումար: Խնդիրը հատկապես սուր է կենտրոնում: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է ամենօրյա ստուգայցերը:
 
««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված է տուգանք՝ 70-100 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 200 հազար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
 
100-200 դրամից մինչև մի քանի հազար դրամ. վարորդի առատաձեռնությունից է կախված օրվա եկամուտը: Անօրինական գործունեությամբ զբաղվելու համար իրավախախտները տեղում նույնականացվում են և տուգանվում: Քաղաքապետարանի նպատակը, սակայն, ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ օրենքի համաձայն հասարակական կարգի պահպանումը:
 
Համայնքը պատրաստ է անգամ աջակցել համայնքային հիմնարկներում աշխատանքի տեղավորման գործում: 
 
Կայանատեղիների ու ճանապարհային անվտանգության մյուս խնդիրը կանգնակներն են:  Օրվա ընթացքում նույն հասցեում շրջիկ խմբերը լինում են մի քանի անգամ: Աբովյան-Սայաթ Նովա  փողոցների միջբակային տարածքում կանգնակներն արդեն 3-րդ անգամ են դուրս բերվում: 
 
Երևանի քաղաքապետարանն ամեն օր շարունակելու է հսկողությունը՝ մինչև խնդրի լուծումը: 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play