ԱՄՆ դեսպանը Սանահինում ծանոթացել է պահպանության աշխատանքներին


ԱՄՆ դեսպանը Սանահինում ծանոթացել է պահպանության աշխատանքներին

  • 19-08-2023 12:07:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի պահպանության աշխատանանքերը։
 
ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը եղել է Լոռու մարզում, որտեղ այցելել է Սանահին վանական համալիր։ Տեղեկությունը հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
 
Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։
 
Քվինը տեղում ծանոթացել է «ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։
 
«Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբ մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»»,– ասված է հաղորդագրությունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play