Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով


Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով

  • 22-08-2023 10:10:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վագրաձիերը (զեբրերը) Երևանի կենդանաբանական այգու տասը նոր բնակիչներից են: Բերվել են հարավային Աֆրիկայից:
 
Առայժմ ապրում ու ցուցադրվում են եվրոպական՝ նույնպես նոր բերված եղնիկների հետ միևնույն ազատավանդակում:
 
Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը: 
 
Սպիտակ վագրին այգում տվել են «Ալբա» անունը: Հարևանությամբ նոր արջն է: Կենդանիներն առայժմ չեն ցուցադրվում: 
 
Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սպասվում է նոր համալրում: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար:
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play