Ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ. վարչապետ


Ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ. վարչապետ

  • 24-08-2023 11:56:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության մասնավոր հատվածի՝ Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ»:
 
Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է լարված մնալ: Իրավիճակի միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով: Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:
 
Վարչապետը հիշեցեց, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ. «Նրանցից շուրջ 5000-ը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»:
 
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայության հեռացումն է, լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:
 
«Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա: ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ասաց Կառավարության ղեկավարը:
 
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play