Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգնելու ԼՂ 120 հազար բնակիչներին․ Le Figaro


Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգնելու ԼՂ 120 հազար բնակիչներին․ Le Figaro

  • 25-08-2023 10:41:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Le Figaro պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։
 
Մանրամասներ ֆրանսիական լրատվամիջոցը չի հաղորդում՝ միայն ընդգծելով, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է:
 
Le Figaro-ն գրում է, որ դեկտեմբերի 12-ից՝ աշխարհի հետ կապող միակ երթուղու փակումից ի վեր, բացառապես հայ բնակչությամբ Լեռնային Ղարաբաղը ծանր դրության մեջ է. գյուղացիների և սահմանապահ զինվորների ուղղությամբ գրեթե ամենօրյա կրակոցներից բացի, արցախահայերը մահանում են՝ զրկված դեղորայքից, սննդից, վառլիքից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից ու ինտերնետից, որը պարբերաբար անջատում են իրենց շրջապատող ադրբեջանցիները։
 
Հաջորդ շաբաթ, ըստ Le Figaro-ի, Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play