Ընտանիքում բռնության ենթարկված անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել


Ընտանիքում բռնության ենթարկված անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել

  • 25-08-2023 12:31:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 12 մլն դրամ։

Անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։  
 
Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝  
  • անհատույց բնակելի տարածք,
  • սոցիալական աջակցություն,
  • բնաիրային օգնություն,
  • հոգեբանական օգնություն,
  • իրավաբանական օգնություն,
  • բժշկական օգնություն։
Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացը 2023 թ․ իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով   (թեժ գիծ՝ 099 88- 78- 08
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play